«Բավարիայի» պաշտպան Մատիաս դե Լիխտը վերսկսել է մարզումները «Բավարիայի» կազմում։ Սրա մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հոլանդացի ֆուտբոլիստը «Սաարբրյուկենի» դեմ գավաթային խաղում վնասել էր ծնկի կապանը։ Ավելի վաղ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել էր, որ դե Լիխտը դժվար թե այս տարի խաղադաշտ դուրս գա։
Այս մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։