Էդին Թերզիչ. «Հաղթեցինք ամենաբարդ խմբում»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ խաղի արդյունքը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Մենք լավ խաղ ցուցադրեցինք և հաղթեցինք ամենաբարդ խմբում: Այս արդյունքին հասնելու համար թիմը շատ աշխատեց։

Այժմ մենք պետք է ցուցադրենք մեր կայունությունը փլեյ-օֆֆի փուլում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Դորտմունդյան թիմը վաստակեց 11 միավոր և F խմբում գրավեց առաջին տեղը։