«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել անգլիական «Նյուքասլի» հետ։
Ինչպես հայտնում է Daily Express-ը, 33-ամյա իսպանացին պատրաստ է վերադառնալ ֆուտբոլ: Հաղորդվում է, որ «Նյուքասլի» ղեկավարները հետաքրքրված են Դե Խեային տեղափոխելու հարցում: Աղբյուրի համաձայն՝ իսպանացին պետք է միանա «կաչաղակներին» 2024 թվականի հունվարին։
Դե Խեան նոր թիմ է փնտրում նախորդ ամառվանից։ Դարպասապահի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նա հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։