Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Բետիսի» հետ: Իսպանական ակումբը կարող է ձեռք բերել Մարսիալին ձմռանը ցածր գնով, քանի որ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը 28-ամյա Մարսիալի հետ։