Յուրգեն Կլոպը հասկացրել է, որ առաջիկա խաղում կազմը ռոտացիայի կենթարկվի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հասկացրել է, որ Եվրոպա Լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Յունիոն Սեն-Ժիլոազի» հետ կազմը ռոտացիայի կենթարկվի։

Մերսիսայդցիները, ինչպես գիտեք, արդեն ապահովել են առաջին տեղը։

«Կազմը, որով մենք խաղացինք այսօր մարզումների ժամանակ, ապահովում է փորձի և երիտասարդության լավ համադրություն: Մենք պատրաստվում ենք դա օգտագործել»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Կլոպը։