«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է «կարմիր սատանաների» մտածելակերպի մասին։
«Բոլորը կարծում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» թոփ-ակումբ է, աշխարհի ամենահարուստ և ուժեղագույններից մեկը: Արտաքինից ինձ թվում էր, որ դա հենց այդպես է։ Սակայն, երբ հասա այնտեղ, հայտնաբերեցի մանր և կղզիական մտածելակերպ»,- իր ինքնակենսագրականում պատմել է նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ շվեդը «կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2016-ից 2018 թվականներին՝ հաղթելով Եվրոպա Լիգան, Անգլիայի Սուպերգավաթը և Լիգայի գավաթը։ Անցկացրած 53 հանդիպումներում հարձակվողը դարձել է 29 գոլի հեղինակ։