Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայի պատմության ռեկորդակիր է դարձել

Չորեքշաբթի «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի վեցերորդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց «Անտվերպենի» հետ։

Առաջին խաղակեսի վերջնամասում կատալոնացիները հավասարեցրին հաշիվը՝ Լամին Յամալի փոխանցումից գոլ խփեց Ֆերան Տորեսը։ Opta-ի փոխանցմամբ՝ Յամալը Չեմպիոնների Լիգայում պատմություն է կերտել։ Նա առաջին 16-ամյա ֆուտբոլիստն է, ով օգնել է գոլ խփել իր խաղընկերներին։

Նշենք, որ «Բարսելոնան» արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։