Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը։ 16 թիմեր ստացել են մայրցամաքի ուժեղագույն ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգրեր ու այժմ սպասում են վիճակահանությանը։
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին։ Միջոցառումը կմեկնարկի 15:00-ին:
Նշենք, որ եվրոպական գլխավոր մրցաշարի 1/8 եզրափակչում նույն երկրի, ինչպես նաև նույն խմբում հանդես եկող թիմերը չեն կարող միմյանց հետ խաղալ։