Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ցանկություն է հայտնել հնարավորինս երկար մնալ իսպանական ակումբում։
«Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում «Ռեալում»։ Ցանկանում եմ երկար մնալ այս թիմում»,- գերմանացի պաշտպանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ «Չելսիի» նախկին պաշտպանն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Սանտյագո Բեռնաբեուում»՝ 2022 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելուց հետո։