Հայտնի է դարձել Պոլ Պոգբայի գործով դատավարության մեկնարկի օրը

Հայտնի է դարձել հակադոպինգային կանոնները խախտելու մեջ մեղադրվող «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործով դատավարության մեկնարկի օրը։

Ինչպես հայտնում է Sky Sport-ը, դատավարությունը կսկսվի հունվարի 18-ին։

Օգոստոսի 20-ին Պոգբայից վերցված նմուշում տեստոստերոնի մետաբոլիտներ են հայտնաբերվել։ Դոպինգ թեստի B-ն նույնպես դրական է եղել արգելված նյութի առկայության համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեղադրող կողմը Պոգբայի համար չորս տարվա որակազրկում է պահանջել։