«Ինտեր Մայամին» հայտարարեց «Ալ-Նասրի» հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին

«Ինտեր Մայամին» հայտարարել է «Ալ-Հիլալի» և «Ալ-Նասրի» դեմ ընկերական խաղեր անցկացնելու մասին։

Հանդիպումները կկայանան հունվարի 29-ին և փետրվարի 1-ին։ Այսպիսով, ամերիկյան թիմի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հանդիպել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի վերջին։ MLS-ի կանոնավոր առաջնությունում 36-ամյա արգենտինացին վեց հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։