Մադրիդի «Ատլետիկոյի» սեփականատերերը վաճառքի են հանել ակումբը

Մադրիդի «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Ժիլ Մարինը և նախագահ Էնրիկե Սերեսոն սկսել են ակումբի վաճառքի գործընթացը, հայտնում է La Sexta-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի ղեկավարությունն արդեն անցկացրել է առաջին բանակցությունները։ Հիմնական տարբերակը ակումբը «Մայամի Դելֆինսի» սեփականատեր Սթիվեն Ռոսին վաճառելն է:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատլետիկոն» 34 միավորով չորրորդն է։