«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ճանաչվել է 2023 թվականի լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մարաքեշում (Մարոկկո) դեկտեմբերի 11-ին։
Մրցանակի համար պայքարում էին «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը և ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին։
Լավագույն մարզիչ է ճանաչվել Վալիդ Ռեգրագին, ով Մարոկկոյին դուրս է բերել 2023 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Ալ-Հիլալի» դարպասապահ մարոկկացի Յասին Բունուն։
Նախորդ մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա նիգերիացին օգնեց նեապոլցիներին հաղթել Ա Սերիայում։
Նշենք, որ 2022 թվականին տարվա լավագույն խաղացողի մրցանակը տրվել է Սադիո Մանեին (Սենեգալ)։