«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն անցյալ ամառ իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»: Sport-ի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը հասանելի է եղել ազատ գործակալի կարգավիճակով, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է իրենց նախկին խաղացողի ծառայություններից, քանի որ լրացուցիչ հարձակվողի կարիք չեն ունեցել։
Հիշեցնենք, որ «Չելսին» ի վերջո ազատեց Օբամեյանգին ազատ գործակալի կարգավիճակով և թույլ տվեց նրան միանալ «Մարսելին»։
Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում, որտեղ Լա Լիգայի 17 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։ Վերջերս հարձակվողն այդ շրջանն անվանեց իր կարիերայի լավագույնը։