«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» չի նախատեսում ակտիվացնել 28-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրի երկարաձգման տարբերակը։ Հարձակվողի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Մարսիալը մանկունիանցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։