Դեկու. ««Բարսելոնան» կշարունակի չեմպիոնության համար պայքարը»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է «Ժիրոնայից» կրած պարտությունից հետո իրավիճակի մասին։

Չավի Էրնանդեսի թիմը սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց։ «Ժիրոնան» 16 տուրից հետո 41 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 34 միավորով չորրորդն է:

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց բավական լավը չէինք հաղթելու համար: Իհարկե, մենք ցանկանում էինք հաղթել և մոտենալ առաջին տեղին, բայց ոչինչ որոշված ​​չէ, մենք պետք է շարունակենք պայքարը»,- Deco-ի մեկնաբանությունը փոխանցում է Barca Universal-ը։