«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կրկին վնասվածք է ստացել։
«Ֆիորենտինայի» դեմ խաղի հինգերորդ րոպեին արգենտինացին գոլային փոխանցում կատարեց Ռոմելու Լուկակուին, իսկ 20 րոպե անց մկանային վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը։ 30-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ։ Նրան փոխարինեց Սերդար Ազմունը։ Երկրորդ խաղակեսում «Ֆիորենտինային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1:
Ա Սերիայի 11 խաղում Պաուլո Դիբալան խփել է 4 գոլ և 6 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանի սկզբում հարձակվողը երկու անգամ դուրս է մնացել վնասվածքներից: