ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի սպասելիքներով, որտեղ իր թիմը կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Եթե փարիզցիները պարտվեն այս խաղում, իսկ «Միլանը» կամ «Նյուքասլը» զուգահեռ խաղում երեք միավոր վաստակեն, Լուիս Էնրիկեի թիմը դուրս կմնա Չեմպիոնների Լիգայից։
«Բոլորս գիտենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը մեզ համար եզրափակչի պես է լինելու։ Մենք չենք ստի, եթե ասենք, որ մեր կյանքը գծի վրա է:
Սա մարտահրավեր է, որը մենք պետք է ընդունենք: Կարծում եմ՝ մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է «Բորուսիայի» հետ խաղում հաղթելու համար»,- Կոլո-Մուանիի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։