Միկել Արտետա. «Վերջնական արդյունքը հիասթափեցնող էր, բայց խաղից դժգոհություններ չկան»

Անգլիայի առաջնության տասնվեցերորդ տուրում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ հաղթեց Լոնդոնի «Արսենալին»՝ հանդիպման սկզբում գոլ խփելով։ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է հանդիպման արդյունքները՝ նա կարծում է, որ իր ֆուտբոլիստները բավականին լավ խաղացին։

«Արդյունքը հիասթափեցնող էր, բայց ես հպարտ եմ, թե ինչպես է թիմը խաղացել, և նույնիսկ արտասահմանյան դաշտում: Մենք արժանի էինք հաղթանակի, բայց դրա համար պետք է ավելի լավը լինել տուգանային հրապարակում։ Դե, մեզ նույնպես մի փոքր հաջողություն է պետք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Անգլիայի առաջնության հերթական տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Բրայթոնին»։