«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի նպատակների մասին։
«Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ չեմպիոն։ Մեր ամենամեծ նպատակը տիտղոսը պաշտպանելն է։ Մեր գրեթե բոլոր ֆուտբոլստները ապաքինվել են։ Եթե բարելավենք գնդակի վերահսկումը, մեզ անհնար կլինի հաղթել: Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում հաղթելու ֆավորիտն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
15 տուրից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։
Նշենք, որ «կապտանռնագույնները» ժամանակից շուտ դուրս եկան Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ H խմբից, որտեղ ընդգրկված են նաև «Պորտուն», «Շախտյորը» և «Անտվերպենը»: