Ֆերմին Լոպես․ «Հուսով եմ՝ Չավին կդառնա «Բարսելոնայի» Ալեքս Ֆերգյուսոնը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը պատմել է, թե ինչ է մտածում գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի մասին։

«Հուսով եմ՝ Չավին կդառնա «Բարսելոնայի» Ալեքս Ֆերգյուսոնը։ Դա մարզիչն էր, ով ինձ վստահություն ներշնչեց և հնարավորություն տվեց ապրել այն, ինչ հիմա ապրում եմ, և ես շատ ուրախ կլինեի նրան երկար տարիներ տեսնել այստեղ»,- Լոպեսի խոսքերն է մեջբերում El10delBarca-ն։

20-ամյա խաղացողն այս մրցաշրջանում իր նորամուտը նշեց «Բլաուգրանայի» առաջին թիմում՝ անմիջապես կարողանալով տպավորելով Չավիին։ «Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանն արդեն անցկացրել է 14 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։