Խուան Միրանդան մոտ է իտալական գրանդին միանալուն

«Բետիսի» պաշտպան Խուան Միրանդայի «Միլան» տեղափոխելու գործարքն ավարտելուց հետո «Բարսելոնան» կստանա ֆուտբոլիստի փոխհատուցման 50 տոկոսը, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարբերակը խաղացողի հետ պայմանագիր կնքելիս ներառել է «Բետիսը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միրանդան մոտ է «Միլան» տեղափոխվելուն։

Հիշեցնենք, որ 23-ամյա Միրանդան «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 10 հանդիպում, որոնցում կատարել է մեկ գոլային փոխանցում։