«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մի քանի ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Խոսքը կիսապաշտպան Կազեմիրոյի, պաշտպան Ռաֆայել Վարանի եւ հարձակվող Ջեյդոն Սանչոյի մասին է։ Ըստ աղբյուրի՝ երեքն էլ հասանելի են տրանսֆերի համար։
Նշվում է, որ ակումբը պատրաստ է այլ խաղացողների համար առաջարկների։
Հաղորդվում է նաև, որ միայն վաճառքից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կսկսի գնումները։