Հաքան Չալհանօղլուով հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի թոփ ակումբ

«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, 29-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Չելսիի» տրանսֆերային գլխավոր նպատակների ցանկում: Լոնդոնյան ակումբը շատ է ցանկանում Չալհանօղլուին տեսնել իր շարքերում, թեև «Ինտերը», հասկանալի է, վճռական է տրամադրված պահել ֆուտբոլիստին։

Հաքան Չալհանօղլուի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 40 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Չալհանօղլուն անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։