ՖԻՖԱ-ի նախագահը հուսով է, որ Մեսսին կխաղա 2034 թվականի Աշխարհի առաջնությունում

ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոն կիսվել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր մասնակցության մասին Աշխարհի հաջորդ առաջնությանը։

«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում 2026 թվականի Աշխարհի առաջնությանը: Դա կլինի մեծ իրադարձություն, որին կմասնակցեն 48 թիմեր: Հուսով եմ, որ Մեսսին կկարողանա խաղալ ոչ միայն այս առաջնությունում, այլ նաև 2030 և 2034 թվականներին»,- Ինֆանտինոյին է մեջբերում Prensa Futbol-ը։

Հիշեցնենք, որ Աշխարհի վերջին առաջնությունն անցկացվել է Քաթարում։ Այդ մրցաշարի հաղթող դարձավ Արգենտինայի հավաքականը, որը եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։