Անգլիայի առաջնության տասնհինգերորդ տուրում Լոնդոնի «Չելսին» պարտություն կրեց, Մաուրիսիո Պոչետինոյի թիմը մեկնեց Մանչեսթեր և պարտվեց «կարմիր սատանաներին»՝ 1:2։ Արգենտինացի մասնագետը մեկնաբանել է խաղի արդյունքները՝ կարծում է, որ իր թիմը ավելի քիչ եռանդով է գործել, քան մրցակիցը։
««Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ օր հանգստացավ, և դա ազդեց, քանի որ նրանք ավելի եռանդուն գործեցին: Բավարար էներգիա չկար անհաջող հանդիպման ընթացքը փոխելու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Հաջորդ տուրում «Չելսին» Լիվերպուլում կխաղա «Էվերթոնի» հետ, դա տեղի կունենա կիրակի օրը՝ դեկտեմբերի 10-ին։