Պեպ Գվարդիոլան հակառեկորդ է գրանցել

Անգլիայի առաջնության տասնհինգերորդ տուրի խաղում «Աստոն Վիլան» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ Պեպ Գվարդիոլայի թիմին դուրս թողնելով առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակից։ Առաջին խաղակեսում Ունայ Էմերիի թիմը բառացիորեն ջախջախեց մրցակցին դարպասի ուղղությամբ կատարվող հարվածներով։ Նրանք 13 հարված էին կատարել։

Ինչպես պարզվեց, սա հակառեկորդ դարձավ Խոսեպ Գվարդիոլայի թիմի համար նրա 535-րդ խաղում ակումբի ղեկին Եվրոպայի թոփ 5 լիգաներում։ Նախկինում ոչ ոք երբեք այսքան հարված չէր կատարել Գվարդիոլայի թիմին առաջին խաղակեսում:

Հաջորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» կխաղա Պրեմիեր Լիգայի նորեկ «Լյուտոն Թաունի» հետ։