Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսին նոր աշխատանք են առաջարկել, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ֆունկցիոներին առաջարկել է միանալ 2034 թվականին ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը կազմակերպելու երկրի հայտը խրախուսող թիմին։
Հոկտեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին երեք տարով հեռացրեց աշխատանքից՝ համբույրի սկանդալից հետո։
Սեպտեմբերի 15-ին Իսպանիայի արդարադատության ազգային դատարանը Ռուբիալեսին արգելել է մոտենալ կանանց հավաքականի խաղացողին 200 մետր հեռավորության վրա և հետաքննության ընթացքում շփվել նրա հետ։
Օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիայի հավաքականին (1-0)։ Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է Ջենիֆեր Հերմոսոյի շուրթերը։ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ռուբիալեսի կողմից սեռական ոտնձգությունների գործով։