Հոլանդիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում ՊՍՎ-ն արտագնա խաղում կարողացավ հաղթել գլխավոր մրցակից «Ֆեյենորդին» (2:1)։ Սա ՊՍՎ-ի 14-րդ անընդմեջ հաղթանակն էր մրցաշրջանի սկզբից:
Հոլանդիայի առաջնության պատմության մեջ միայն մեկ դեպք է գրանցվել, երբ թիմը մրցաշրջանի սկզբից ավելի շատ է հաղթել՝ տասնյոթ և դա 1987/1988 մրցաշրջանում, երբ ՊՍՎ-ն ոչ միայն դարձավ Հոլանդիայի չեմպիոն, այլ նաև նվաճեց Չեմպիոնների գավաթը՝ եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Լիսաբոնի «Բենֆիկային»։