Զլատկո Դալիչը խոսել է Լուկա Մոդրիչի ապագայի մասին

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է թիմի ավագ Լուկա Մոդրիչի ապագայի մասին։

«Եվրո-2024-ը Մոդրիչի համար վերջին մրցաշարը կլինի՞ Խորվաթիայի հավաքականում. Չգիտեմ, տեսնենք։ Մենք բոլորս գիտենք Մոդրիչին։ Մենք ցանկանում ենք սպասել մինչև հունիս և տեսնել, թե ինչպես կանցնեն որոշ բաներ։

Հետո կնստենք կխոսենք նրա հետ։ Առայժմ միայն մի բան է պարզ՝ նա երբեք չի հանձնվում»,- ասել է Դալիչը իսպանական Marca հրատարակությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 38-ամյա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում նախկինում դարձել էր աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։