Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կրկին բաց է թողել իր թիմի մարզումը։
Ինսայդեր Նաչո Խիմենեսի տեղեկություններով՝ գերմանացին ներկա չի եղել «բլաուգրանայի» այսօրվա մարզմանը: Ըստ երևույթին, Տեր Շտեգենը դեռ չի ապաքինվել մեջքի վնասվածքից։
Հիշեցնենք, որ «Ռայո Վալեկանոյի» եւ «Պորտուի» դեմ խաղերում «Բարսելոնայի» դարպասը պաշտպանել է պահեստային դարպասապահ Ինյակի Պենյան։