Իտալացի մասնագետ Ֆաբիո Գրոսսոն լքել է «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
46-ամյա Գրոսսոն թիմի մարզիչն է այս տարվա սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Լիոնը» անցկացրեց յոթ հանդիպում՝ հաղթելով միայն մեկում, երկու ոչ-ոքի խաղաց և կրելով չորս պարտություն։
12 տուրից հետո «Լիոնը» զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ վաստակելով ընդամենը յոթ միավոր։