«Բարսելոնան» և «Ռեալը» լավատեսորեն են սպասում Սուպերլիգայի վերաբերյալ դատարանի որոշմանը

Շուտով` դեկտեմբերի 21-ին, Եվրադատարանը որոշում կկայացնի Սուպերլիգայի վերաբերյալ։

Ըստ էության, դատարանը կորոշի՝ ՈւԵՖԱ-ն իրավունք ունի՞ մենաշնորհել Եվրոպայում ակումբային մրցաշարերի կազմակերպումը, թե՞ ոչ։ Որոշումը կա՛մ կյանք կտա Սուպերլիգային, կա՛մ ամբողջովին կկործանի այն։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ «Բարսելոնան» և «Ռեալը» լավատեսորեն են սպասում Եվրոպական դատարանի որոշմանը։ Լա Լիգայի գրանդները հույս ունեն, որ որոշումը դրական կլինի։

Նշենք, որ Սուպերլիգայի նախագծին շարունակում են աջակցել միայն «Բարսելոնան» և «Ռեալը»։ «Յուվենտուսը» համեմատաբար վերջերս հրաժարվեց այս գաղափարից։