«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍՎ-ից կրած պարտությունը (2-3) և իր թիմի՝ մրցաշարից հեռանալը։
«Չեմպիոնների Լիգան յուրահատուկ մրցաշար է, այն կապված է մանրուքների հետ։ Մենք գերիշխում էինք և առաջատար էինք, բայց հետո տասը հոգով զիջեցինք, և դա մեզ սպանեց։
Երկրպագուների դժգոհությո՞ւնը. Հիմա դժվար է ինչ-որ բան ասել, լավագույնը արդյունքի հասնելն է, բայց չունենք։ Ես հասկանում եմ նրանց զայրույթը։ Պետք է առաջ նայել և մտածել հաջորդ հանդիպման մասին։ Մենք վերջերս շատ ենք կորցնում»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։