Անգլիական գրանդը պատրաստ է գնել Կիլիան Մբապպեին

«Լիվերպուլը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ծառայություններով, հաղորդում է TeamTalk-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբը կարող է պայքարել 24-ամյա ֆրանսիացու համար, եթե հաջորդ ամառ վաճառի Մոհամեդ Սալահին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա եգիպտացու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Ընթացիկ մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։