Սերխիո Ռամոսը դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության 10.000-րդ գոլի հեղինակը

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ՊՍՎ-ի դեմ խաղում։

Այս գոլը 10.000-րդն էր մրցաշարի նորագույն պատմության մեջ (1992 թվականից)։

Հատկանշական է այն, որ Ռամոսը ժամանակին դարձել էր նաև Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ 6.000-րդ գոլի հեղինակը, երբ 2013 թվականին «Ռեալի» կազմում ինքնագոլ գրանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։