«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է Talk Sport-ը, «Վեսթ Հեմի» ղեկավարությունը դիտարկում է 43-ամյա մասնագետին մարզչի պաշտոնում հրավիրելու հնարավորությունը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան թիմը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրն իր ներկայիս մարզիչ Դեյվիդ Մոյեսի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուպերի ծառայություններով հետաքրքրված է «Քրիսթալ Փելասը»։