Էդի Հաու. ««Նյուքասլը» կարող է այս մրցաշրջանը դարձնել անմոռանալի»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կիսվել է Չեմպիոնների Լիգայում իր թիմի մասնակցության վերաբերյալ մեկնաբանություններով։

«Թիմն իրական մոտիվացիա ունի այս մրցաշրջանն անմոռանալի դարձնելու համար:

Մենք դեռ կարող ենք հաջողությունների հասնել Չեմպիոնների Լիգայում, և դա մեզ առաջ է մղում»,- Հաուի խոսքերն է մեջբերում Magpies-ի մամուլի ծառայությունը։

Չորս տուրից հետո «Նյուքասլը» F խմբում վերջին տեղում է՝ ընդամենը չորս միավորով: