Գերմանացի Մարկո Ռոյսն ու Մատս Հյումելսը, ովքեր հանդես են գալիս Դորտմունդի «Բորուսիայում», կարող են մեկնել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրի սոցիալական ցանցերում։ Այն ակումբը, որտեղ ֆուտբոլիստները կարող են շարունակել իրենց կարիերան, դեռ չի նշվում։
Ընթացիկ մրցաշրջանում Հյումելսը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 դեղին քարտի հեղինակ։ Ռոյսը գերմանական Բունդեսլիգայի 10 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Բունդեսլիգայի 12 տուրերի արդյունքներով «Բորուսիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։