«Ֆեյենորդի» կիսապաշտպան Մատս Վիֆերը պատասխանել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին հարցին։
Այս ամսվա սկզբին կատալոնական ակումբը հետարքրքություն հայտնեց 24-ամյա ֆուտբոլիստին գնելու համար: Հոլանդացին չի կարողացել հաստատել այս լուրերը։
««Բարսելոնայի հետաքրքրությո՞ւնը: Ես լսել եմ այս մասին, բայց, ճիշտն ասած, ես դրա մասին շատ բան չգիտեմ: Ավելին ասել չեմ կարող։
Քննարկում Ֆրենկի դե Յոնգի հե՞տ։ Ես նրա հետ չեմ խոսել «Բարսելոնայի» մասին։ Նա ազգային հավաքականի հետ չէր, և ես նրան ոչ մի հաղորդագրություն չեմ ուղարկել»,- Վիֆերի խոսքերն է մեջբերում Sport-ը։