«Նապոլին» որոշում է կայացրել Վիկտոր Օսիմհենի ապագայի վերաբերյալ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը դժվար թե մրցաշրջանի ընթացքում փոխի ակումբը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ լոնդոնյան ակումբը մտադիր է հունվարին գնել նիգերիացի հարձակվողին։ Նշվում է նաեւ, որ Օսիմհենը պատրաստ է տեղափոխվել «Չելսի»։ Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ «Նապոլին» չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանում վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին։ Անգամ «Չելսիի» շահավետ առաջարկը դժվար թե ստիպի իտալական ակումբի ղեկավարությանը մտափոխվել:

Վիկտոր Օսիմհենի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 120 մլն եվրո։ Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։