«Բավարիան» իսկապես լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյով։ Ինչպես հայտնում է գերմանական Sky-ը, մյունխենյան գրանդը հարցումներ է կատարել ուրուգվայցու մասին, ում նա հետևում է արդեն երկու տարի։ Բունդեսլիգայի թոփ ակումբի մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է Արաուխոյին տեսնել իր թիմում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Արաուխոյի տեղափոխությունը «Բավարիա» քիչ հավանական է։ «Բարսելոնան», որտեղ 24-ամյա ուրուգվայցին հիմնական ֆուտբոլիստ է, ուզում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ռոնալդ Արաուխոյին գնահատում են 70 միլիոն եվրո։