«Բարսելոնան» 9 անգամ հարվածել է դարպասաձողին, ինչը երկրորդն է լավագույն թոփ 5 լիգաներում

Չավի Էրնանդեսի թիմն այս մրցաշրջանում Լա Լիգայում 9 անգամ հարվածել է դարպասաձողին, ինչը երկրորդն է եվրոպական թոփ-5 լիգաներում իտալական «Ֆրոզինոնեից» հետո (10)՝ ըստ WhoScored-ի: Երրորդ տեղը կիսում են երեք թիմեր՝ «Լիվերպուլը», «Նապոլին» և «Մարսելը» (7 հարված դարպասաձողին):

Միայն երեք թիմեր՝ «Տորինոն», «Լաս Պալմասը» և «Լե Հավրը» դեռ չեն հարվածել դարպասաձողին իրենց առաջնություններում։

Ֆուտբոլիստներից ամենից հաճախ հարվածել են Մատիաս Սուլեն նույն «Ֆրոզինոնեից» (վարձավճարով «Յուվենտուսից») և Դարվին Նունյեսը «Լիվերպուլից» չորսական անգամ։