«Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխի ապագայից նոր տեղեկություն կա

«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը խոսել է դարպասապահ Սվեն Ուլրայխի ապագայի մասին։

«Լավ զգացողություն ունեմ, որ մենք շուտով կկարողանանք այդ մասին հայտարարել։ Միգուցե դա տեղի կունենա մոտակա մի քանի շաբաթների ընթացքում՝ Սուրբ Ծննդից առաջ», – Ֆրեյնդի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա Ուլրայխը «Բավարիայի» կազմում անցկացրել է 12 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 15 գոլ։