«Միլանը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»։ Ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը «Լիլի» հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Միլանը» ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: