«Ինտերի» ֆուտբոլիստները «Յուվենտուսի» հետ խաղից հետո (1-1) չեն կարողացել լոգանք ընդունել «Յուվենտուսի»մարզադաշտում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դրա պատճառը պոմպի անսարքությունն է եղել, ինչի պատճառով ջրամատակարարման համակարգը խափանվել է։ Այդ պատճառով «Ինտերի» ֆուտբոլիստները խաղից անմիջապես հետո մեկնեցին Միլան։
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» վաստակեց 30 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ բաց թողնելով առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունը։ Իր հերթին, առաջնությունում անցկացրած նույնքան հանդիպումներից հետո «Ինտերը» վաստակեց 32 միավոր և մնաց առաջին տեղում։