Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Կառլո Անչելոտտիի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ մինչև Սուրբ Ծնունդ, հայտնում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը ևս երկու մրցաշրջանով։ Բրազիլիայի հավաքականը դեռ սպասում է իտալացի մասնագետին, սակայն Անչելոտտին նախապատվությունը տալիս է մադրիդյան ակումբին։

Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։