Ռիվալդոն նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջիկա տարիներին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր, իր կարծիքով, առաջիկա տարիներին կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։

«Հիմա Հոլանդը և Մբապպեն կբաժանեն «Ոսկե գնդակը» միմյանց միջև։ Այո, հավանաբար նրանք են: Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են։ Երբեմն նշում եմ Նեյմարին, բայց տպավորություն է ստեղծվում, որ առայժմ նա դեռ չի կարող արժանի լինել «Ոսկե գնդակին»։ Հոլանդն ու Մբապպեն, հավանաբար, կպայքարեն դրա համար առաջիկա տարիներին»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է BALL Production-ը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին։