Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադիր է համոզել ակումբի ղեկավարությանը վարձավճարից գնել դարպասապահ Կեպա Արիսաբալագային, ում իրավունքները պատկանում են «Չելսիին»։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, Անչելոտտին Մադրիդի «Ռեալին» խորհուրդ է տալիս վաճառել Անդրեյ Լունինին և Տիբո Կուրտուային փոխարինել Կեպայով: Ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։
Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ անառիկ պահելով սեփական դարպասը հինգ անգամ։