Պեդրին կիսվել է «Պորտուի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Պորտուի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։

Իսպանացին նշել է, որ հանդիպումը բարդ է լինելու, քանի որ Չեմպիոնների Լիգայում մրցակիցները միշտ ուժեղ են և դժվար է պայքարել նրանց դեմ։

«Մենք պետք է հաղթենք ամեն գնով։ «Պորտուն» բարդ թիմ է, բայց ես կարծում եմ, որ մենք կհաղթենք նրանց և կկարողանանք դուրս գալ փլեյ-օֆֆ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Չորս տուրից հետո երկու թիմերն էլ իրենց ակտիվում ունեն 9 միավոր։